Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Նոր ավանդույթ՝ բժշկության մեջ. բուժում վարկավորման միջոցով

Նոր ավանդույթ՝ բժշկության մեջ. բուժում վարկավորման միջոցով
04.11.2013 | 15:37

Նախկին պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը վերանորոգումից և արդիականացումից հետո վերջերս վերաբացվել է և վերանվանվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այն Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից 2000թ. մասնավորեցվել, ապա մեկ տարի հետո նվիրաբերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Հայ եկեղեցու հովանու ներքո գործող այս բժշկական հաստատությունը վերակառուցվել է բարերարներ «Իզմիրլյան» հիմնադրամի և Լուիզ Մանուկյան Սիմոնի աջակցությամբ։

Այստեղ հիվանդների բուժումն իրականացվում է նաև վարկավորման միջոցով։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի՝ բուժական գծով փոխտնօրեն Արթուր Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդպիսով նոր ավանդույթ է ձևավորվում բժշկության մեջ։ «Մենք համարվում ենք բժշկական ասպարեզի առաջատարներից մեկը, և հաշվի առնելով հիվանդների սոցիալական վիճակը՝ առաջարկել ենք վարկավորման ծրագիր։ Այն իրականացնում ենք «Կոնվերս բանկի» հետ համատեղ։ Հիվանդին տրամադրվում է վարկը, իսկ վարկի տոկոսները վճարում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը։ Այսինքն՝ հիվանդը վճարում է միայն վարկի մայր գումարը։ Այդպիսով մենք թեթևացնում ենք նրանց ֆինանսական բեռը, որպեսզի բնակչությանը տեսնենք առողջ ու երջանիկ»,- նշեց Արթուր Ավագյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ